Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ հիմնային վերադիրքավորումները իշխանական շրջանակներում կշարունակվեն:
Նա ասել է, որ կադրերի փոփոխության գործընթացը անընդհատ է, հատկապես` նախագահական ընտրությունների տարիներին. հաջորդ տարի Բելառուսում ընտրություն է: Լուկաշենկոն նկատել է, որ նոր նշանակումներում արտասովոր ոչինչ չկա: Նա ընդգծել է, որ իրենց պաշտոններում մնացած նախարարներն ու մարզպետները ժամանակ ունեն մտածելու և Նոր տարին նորովի սկսելու: Լուկաշենկոյի տրամաբանությամբ` կատարված և կատարվելիք փոփոխություններն ուղղված են երկրի տնտեսական կայունացմանը, զարգացմանը:
Անցած շաբաթ Լուկաշենկոն ազատել էր վարչապետին, իր աշխատակազմի ղեկավարներին, մի քանի մարզպետների, նախարարների և այլ պաշտոնյաների: