Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ԵԱՏՄ ներքին հակասությունները մարտահրավեր են պաշտոնական Երևանի համար

ԵԱՏՄ ներքին հակասությունները մարտահրավեր են պաշտոնական Երևանի համար
30.12.2014 | 14:06

«Եվրասիական տարածքի լուրջ հակասությունները մարտահրավեր են ՀՀ իշխանությունների համար»,- «Առաջին լրատվական»-ի զրույցում ասաց ՈՒկրաինայի ռազմավարական և անվտանգության հետազոտությունների խմբի ղեկավար, ուկրաինացի վերլուծաբան Սերգիյ Գերասիմչուկը` ամփոփելով աշխարհաքաղաքական տարին ՈՒկրաինայի և հետսովետական տարածքի համար:
Նա նշեց, որ ընթացիկ տարին ամենածանրերից մեկն էր իր երկրի անկախությունից ի վեր, և ՈՒկրաինային բերեց ամենամեծ կորուստները՝ մարդկային ու տարածքային: Նրա խոսքով՝ եղել են որոշ դրական զարգացումներ. «Տարին սկսվեց նրանով, որ ՈՒկրաինայում արժանապատվության հեղափոխություն տեղի ունեցավ: Տարին սկսվեց Յանուկովիչի վարչակարգի դեմ ցույց իրականացնողներով, դա վերածվեց շարժման, դարձավ Եվրամայդան, և մենք ստացանք հաղթանակ, չնայած շատ թանկ՝ զոհերի գնով, բայց Յանուկովիչի վարչակարգը տապալվեց: ՈՒկրաինան կարողացավ առաջ գնալ զարգացման հարցում, ՈՒկրաինայի քաղաքացիական հասարակությունը ցույց տվեց իր ուժը, որ եթե լավ է կազմակերպված, կարող է ամենատարբեր արդյունքների բերել, ցույց տալ, որ ժողովուրդն ուղղակի ընտրողների բազմություն չէ, որոնց հեշտ է ղեկավարել, այլ այն մարդիկ են, ովքեր պատրաստ են պաշտպանել իրենց համոզմունքները թանկ գնով: Այդ պատճառով տարին այսպես ոչ միանշանակ է եղել: Անխոս, կորուստներ են եղել, բայց եղել են նաև հաջողություններ, որոնք լավատեսության առիթ են տալիս»:
ՈՒկրաինացի փորձագետն ասաց, որ ՈՒկրաինան ինդիկատոր է դարձել ԽՍՀՄ նախկին շատ երկրների համար, որոնք մինչ օրս տատանվում են իրենց արտաքին քաղաքական ընտրության հարցում: Ըստ նրա, այն երկրները, որոնք ընտրել են զարգացման արևմտյան ուղղությունը, նայում են ՈՒկրաինայի ուղղությամբ, տեսնում որոշակի հաջողություններ, ինչպես Ասոցացման համաձայնագրի ստորագրումը, մյուս կողմից` այն գինը, որ ՈՒկրաինան վճարեց իր ընտրության համար՝ Ղրիմի անեքսիան և ռազմական գործողությունները, մտահոգում են նույն այդ երկրներին:
«Հայաստանը նույնպես կատարել է իր ընտրությունը: Հայաստանն ընտրել է Ռուսաստանի հետ դաշնակցելու ուղղությունը, և հնարավոր է՝ կարճատև հեռանկարում դա թույլ տա Հայաստանին խուսափել խոր ճգնաժամերից, որոնց հետ հիմա բախվել է ՈՒկրաինան: Ես վստահ չեմ ապագայում ռուսական և եվրասիական ինտեգրացիոն ծրագրերի զարգացման հարցում զուտ այն պատճառով, որ հիմա խոր տնտեսական ճգնաժամը Ռուսաստանում խոսում է այն մասին, որ դժվար թե այդ երկիրը կարողանա հանդես գալ որպես հովանավոր նման ծրագրերում, համենայն դեպս՝ կարճատև հեռանկարում: Հիմա Մոսկվան կենտրոնանալու է սեփական տնտեսության փրկության վրա, և Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի նախագահների վերջին հանդիպումը ցույց տվեց, որ Եվրասիական տարածքում ղեկավարների միջև կան որոշակի հակասություններ, նրանք միշտ չէ, որ կարողանում են ընդհանուր լեզու գտնել: Հայաստանի համար այս առումով նույնպես դժվար կլինի, որովհետև նա նորեկ է ինտեգրացիոն միությունում: Ես կարծում եմ, որ դա որոշակի մարտահրավեր է Հայաստանի առաջնորդների համար՝ պետք է ապացուցել, որ այդ որոշումը ձեռնտու է Հայաստանին:
Հասկանալի է, որ Հայաստանը կորցրել է հավասարակշռության հնարավորությունը ՌԴ-ի և ԵՄ-ի միջև: ԵՄ-ն հիմա ավելի քիչ է Հայաստանին դիտարկելու որպես դաշնակցի, այդ պատճառով կարծում եմ, որ հաջորդ տարին շատ դժվար է լինելու Հայաստանի ղեկավարության համար, որովհետև պետք է ցույց տալ շահը, որ եղել է արտաքին քաղաքական կուրսի փոփոխության շնորհիվ»,- նշեց Սերգիյ Գերասիմչուկը: ՈՒկրաինացի փորձագետը կարծում է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակում խախտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ձևավորված աշխարհակարգը, սառը պատերազմի տարիներին հաստատված խաղաղությունը: «Երբ արվեց այդ քայլը, նորից ակտիվացավ ՆԱՏՕ-ի դերը, որը հիմա երկրորդ շունչ է ստացել, նոր մատահրավեր, որի հետ պետք է պայքարել: Մյուս կողմից՝ ՀԱՊԿ-ն այնքան էլ արդյունավետ չէ, պայմանագիր, իհարկե, գոյություն ունի, բայց այն ոչ թե անվտանգության նախագիծ է, այլ զուտ քաղաքական, որը պետք է հստակ սահմանափակեր Ռուսաստանի ազդեցության սահմանները: Տարածաշրջանի երկրները կարող են փորձել մեծացնել ՀԱՊԿ-ի ազդեցությունը, սառը պատերազմի տարիներին և հետո ՀԱՊԿ-ը կոմունիկացիոն հարթակ է հանդիսացել Վարշավյան բլոկի երկրների և մեզ համար: Դա մի կազմակերպություն էր, որը կարողացավ բազային հարաբերություններ ստեղծել երկրների միջև, որոնք հակամարտող ճակատների էին պատկանում:
Եթե չհաջողվի վերականգնել ՀԱՊԿ-ի դերը, որոշակի խնդիրներ կարող են առաջանալ, կազմակերպությունը կախված է անդամ երկրներից և այն բանից, թե որքանով են անդամ երկրները աջակցելու ձևաչափին: Եթե դա տեղի չունենա, տարածաշրջանում միանգամից կառաջանա անվտանգության վակուում:
Այդ վակուումը տեսականորեն կարող է լցվել Չինաստանի մասնակցությամբ, սակայն նման որոշումը վաղ է սպասել նույնիսկ հիմա, որովհետև Չինաստանը ակտիվ հետաքրքրություն է դրսևորում նախկին ԽՍՀՄ տարածքի և ավելի գլոբալ հարցերի շուրջ, բայց հիմա Չինաստանը ավելի շատ տնտեսական համագործակցության հետաքրքրություն ունի: Այդ պատճառով անվտանգության հարցը դեռ մի կողմ է մնում»,- նշել Սերգիյ Գերասիմչուկը:

Դիտվել է՝ 696

Մեկնաբանություններ