Հունվարի 1-ից Սերբիան ռոտացիոն կարգով ստանձնեց ԵԱՀԿ նախագահությունը:
Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հայտարարել է, որ իր երկրի նախագահության ժամանակաշրջանում կազմակերպության գլխավոր առաջնահերթությունը կլինի «հակամարտության դեէսկալացիան» ՈՒկրաինայի արևելքում: Սերբիան կաջակցի, որ բանակցություններում ԵԱՀԿ-ն հանդես գա որպես «ազնիվ ու օբյեկտիվ միջնորդ», քանի որ լավ հարաբերություններ ունի և Կիևի, և Մոսկվայի հետ:
ԵԱՀԿ-ն ՈՒկրաինայի ու Ռուսաստանի հետ մասնակցում է ուկրաինական կարգավորման Կոնտակտային խմբի աշխատանքին: ՈՒկրաինայի ողջ տարածքում (բացառությամբ Ղրիմի) աշխատում է ԵԱՀԿ-ի դիտորդական առաքելությունը:
Սերբիայի նախագահության ժամանակահատվածում կազմակերպությունը նշելու է ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտի ստորագրման 40-ամյակը: