ՌԴ քաղաքացիների ու կազմակերպությունների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները հարցականի տակ են առնում սուր միջազգային խնդիրների կարգավորման հարցում երկկողմ համագործակցության հեռանկարները՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչը: «Շտապելով ամփոփել անցնող տարին բարձր հակառուսական նոտայով` Վաշինգտոնում աչքի ընկան պատժամիջոցների հերթական պայթյունով` ընդդեմ մեր քաղաքացիների ու կազմակերպությունների»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: Նրա խոսքով` ԱՄՆ-ի գործողությունները հարցականի տակ են դնում երկկողմ հարաբերությունների հեռանկարները` իրանական միջուկային ծրագրի, սիրիական ճգնաժամի և այլ սուր միջազգային խնդիրների շուրջ կարգավորման հարցում: