Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ջորջ Քլունիի կնոջն ազատազրկում է սպառնում Եգիպտոսում

Ջորջ Քլունիի կնոջն ազատազրկում է սպառնում Եգիպտոսում
04.01.2015 | 11:23

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունիի կնոջը` միջազգային կարգի իրավապաշտպան Ամալ Քլունիին, Եգիպտոսում սպառնում է ազատազրկում` այդ երկրի դատական համակարգի վերաբերյալ կազմած զեկույցի պատճառով:
Զեկույցում մատնանշվում են Եգիպտոսի դատական համակարգի թերությունները: Նշվում է, որ Եգիպտոսի արդարադատության նախարարության չինովնիկները չափից ավելի շատ իշխանություն ունեն դատավորների նկատմամբ, իսկ կառավարությունն էլ շատ է վերահսկում դատախազների աշխատանքը:
Ամալ Քլունին ու նրա թիմը խորհուրդ են տվել վերջ տալ այն սովորությանը, ըստ որի` մասնավոր դեպքերի համար չինովնիկներն իրենք են ընտրում դատավորներին:
Նա նշել է, որ իր նկատողությունը որևէ փոփոխության չի հանգեցրել` որպես օրինակ բերելով «Ալ- Ջազիրա» հեռուստաալիքի լրագրողների նկատմամբ կայացված անարդար վճիռը: Անցած տարվա հունիսին Եգիպտոսի դատարանն «Ալ- Ջազիրայի» 3 լրագրողի դատապարտել է 7 տարվա ազատազրկման «Մուսուլման եղբայրներ» շարժմանն ու նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին աջակցելու համար:

Դիտվել է՝ 647

Մեկնաբանություններ