Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդարձակման բանակցությունների նորանշանակ հանձնակատար Յոհաննես Հանը Բալթիական լրատվական գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ ԵՄ-ն պետք է ուղիներ որոնի սերտացնելու հարաբերությունները Արևելյան գործընկերության վեց երկրների՝ Մոլդովայի, ՈՒկրաինայի, Բելառուսի, Ադրբեջանի, Վրաստանի և Հայաստանի հետ, անգամ այն դեպքերում, երբ այդ երկրները ապագայում ԵՄ-ին անդամակցելու ցանկություն չեն արտահայտել: Նա ասել է, որ այդ երկրները պետք է ինքնուրույն որոշեն, թե Եվրամիության հետ հարաբերությունների ինչ մակարդակ են նախընտրում: Յոհաննես Հանը ասել է, որ Բրյուսելը հետաքրքրված է բարելավելու հարաբերությունները Ղազախստանի, Ղրղզստանի և Կենտրոնական Ասիայի այլ երկրների հետ: