Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ի՞նչ է կատարվում Բելառուսում

Ի՞նչ է կատարվում Բելառուսում
05.01.2015 | 11:54

Նախագահական ընտրություններում Ալեքսանդր Լուկաշենկոյին պատրաստ է ձայն տալ բելառուսների 40 %-ը՝ տեղեկացրել է Լիտվայի սոցիալ-տնտեսական և քաղաքական հետազոտությունների անկախ ինստիտուտը՝ 2014-ի դեկտեմբերին կատարված հարցումի արդյունքներով: Լիտվացի սոցիոլոգներն արձանագրել են Ալեքսանդր Լուկաշենկոյի ընտրախավային վարկանիշի անկում: «Տնտեսությունը դառնում է երկրի ղեկավարի ամենալուրջ պրոբլեմը»՝ նշել են նրանք: Նրանց թիվը, ովքեր կարծում են, թե բելառուսական տնտեսությունում վերջին ժամանակներս բարենաստ փոփոխություններ են եղել, 2008-ի սեպտեմբերից 2014-ի դեկտեմբեր 20,7 %-ից հասել է 10,8 %-ի:
Հոռետեսների թիվը, ովքեր կարծում են, որ Բելառուսի սոցիալ-տնտեսական վիճակը անցնող տարիներին վատացել է, սեպտեմբերի 22,5 %-ից դեկտեմբերին հասել է 33,9 %-ի: 2013-ի դեկտեմբերի համեմատ նրանց թիվը, ովքեր կարծում են, որ անցած տարին նախորդի համեմատ ավելի դժվար էր, 38,6 %-ից հասել է 45,6 %-ի: Եկամուտների միջին չափը (ներառյալ աշխատավարձը, կենսաթոշակը, նպաստները) ընտանիքի մեկ անդամի հաշվով սեպտեմբերի 285 դոլարից դեկտեմբերին հասել է 288 դոլարի:
Հարցման տվյալներով՝ հարցվածների 54,2 %-ը հ

Դիտվել է՝ 563

Մեկնաբանություններ