Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

Պիեռ Ռիշարը և Ժերար Դեպարդիեն` կրկին միասին

Պիեռ Ռիշարը և Ժերար Դեպարդիեն` կրկին միասին
05.01.2015 | 11:55

Պիեռ Ռիշարը և Ժերար Դեպարդիեն հանդես են գալու Չեխովի նովելների հիման վրա նկարահանված ֆիլմում: Ֆիլմի ռեժիսորը Ժան Պիեռ Մոկինն է: Պրեմիերան նախատեսվում է Ֆրանսիայում այս տարվա մարտին:

Ֆրանսիացի դերասան, ռեժիսոր, պրոդյուսեր, գինեգործ Դեպարդիեն «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիր է «Լավագույն դերասան» անվանակարգում և «Սեզարի» կրկնակի դափնեկիր։ Ներկայացված է եղել «Օսկարի» «Լավագույն դերասան» անվանակարգում («Սիրանո դե Բերժերակ», 1990)։ Դեպարդիեն Պատվո լեգեոնի շքանշանի և Ազգային ավանդի շքանշանի ասպետ է։ Համարվում է ամենահանրաճանաչ և սիրելի դերասաններից մեկը ոչ միայն Ֆրանսիայում, այլև ամբողջ աշխարհում։
Հայտնի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Պիեռ Ռիշարն առավել հայտնի է իր կատակերգական դերերով։ Խաղացել է մոտ 80 ֆիլմում, 7 ֆիլմի ռեժիսոր է, 11 ֆիլմի սցենարի հեղինակ: 1970-ականներին հիմնում է սեփական «Ֆիդելին ֆիլմ» կինոստուդիան, որը զբաղվում էր ֆիլմերի արտադրությամբ և վարձույթով, թողարկում էր երաժշտական ալբոմներ։ Բացի կինոստուդիայի աշխատանքներից, ընկերոջ՝ Ժերար Դեպարդիեի խորհրդով գնում է խաղողի այգիներ Ֆրանսիայի հարավային մասում։ Տարեկան վաճառքի է հանում մի քանի տասնյակ հազար շիշ գինի, մի մասը արտահանում է Բելգիա։

Դիտվել է՝ 1199

Մեկնաբանություններ