Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ալիևը պետք է հասկանա՝ իր գործողությունները գին ունեն

Ալիևը պետք է հասկանա՝ իր գործողությունները գին ունեն
06.01.2015 | 12:59

Freedom House-ի նախկին ղեկավար Դեյվիդ Քրամերը «Հանցագործ ռեժիմը ձեռնոց է նետում ԱՄՆ-ին» վերնագրով Wall Street Journal-ում հրապարակված հոդվածում անդրադարձել է «Ազատություն» ռադիոկայանի Բաքվի գրասենյակի աշխատակիցների, այլ լրագրողների, քաղաքական գործիչների ու քաղաքացիական ակտիվիստների նկատմամբ Ադրբեջանի իշխանությունների ճնշումներին:
«Ինչո՞ւ է Ալիևի ռեժիմը կարծում, թե կարող է մարսել այս ամենը»,- հարցնում է հոդվածագիրն ու ասում, որ Օբամայի վարչախումբը պետք է այս մտահոգությունը հասցնի նախագահ Ալիևին՝ երկու առարկայական քայլով: Նախ` մարդու իրավունքները խախտող իշխանավորներին պետք է արգելել մուտք գործել ԱՄՆ, սառեցնել ԱՄՆ-ում նրանց հաշիվներն այնպես, ինչպես արվեց ռուս չինովնիկների դեպքում: Երկրորդ` ԱՄՆ-ը պետք է դիմի ժողովրդավարական առաջնորդներին կոչով՝ բոյկոտելու հունիսին Ալիևի կազմակերպած Եվրոպական օլիմպիական խաղերը, ինչպես արվեց Սոչիի օլիմպիադայի ժամանակ: Սա կարող է զրկել Իլհամ Ալիևին «աստեղային ժամ»-ի բերկրանքից:
«Ռուսաստանի և Իրանի միջև սեղմված, Կովկասը և Միջին Ասիան միջազգային շուկաների հետ կապող Ադրբեջանը ԱՄՆ-ի համար ռազմավարական նշանակություն ունի էներգետիկայի և անվտանգության տեսանկյունից: Սակայն քանի դեռ Ադրբեջանը նման կերպ է վարվում իր քաղաքացիների հետ ու մարտահրավեր նետում ԱՄՆ-ին, ամեն ինչ պետք է արվի, որպեսզի Ալիևը հասկանա՝ իր գործողությունները գին ունեն»,- գրում է Քրամերը:

Դիտվել է՝ 864

Մեկնաբանություններ