Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոհանին խոստովանել է, որ պատժամիջոցները վնասում են Իրանի տնտեսությանը

Ռոհանին խոստովանել է, որ պատժամիջոցները վնասում են Իրանի տնտեսությանը
06.01.2015 | 13:00

Իրանի նախագահ Հասան Ռոհանին ասել է, որ քանի դեռ իր երկրի նկատմամբ միջազգային պատժամիջոցները շարունակվում են, Իրանի տնտեսությունը չի կարող «կայուն» տնտեսական աճ ապահովել: Ելույթ ունենալով Իրանի առաջատար տնտեսագետների հետ հանդիպման ընթացքում, Ռոհանին արձանագրել է. «Մեր տնտեսությունը չի բարգավաճի, քանի դեռ մնում է պետության մենաշնորհը»:

Դիտվել է՝ 557

Մեկնաբանություններ