Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բրիտանիայի վարչապետը մտադիր է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն ավելի վաղ անցկացնել

Բրիտանիայի վարչապետը մտադիր է ԵՄ անդամակցության հարցով հանրաքվեն ավելի վաղ անցկացնել
06.01.2015 | 13:10

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը հայտարարել է, որ կցանկանար մինչև 2017-ը հանրաքվե անցկացնել ԵՄ կազմում իր երկրի անդամակցությունը շարունակելու նպատակահարմարության հարցով: Մայիսին Մեծ Բրիտանիայում ընտրություններ են, և Քեմերոնը հույս ունի ԵՄ անդամակցության հարցը օգտագործել՝ իր կուսակցության՝ պահպանողականների վստահությունն ամրապնդելու և եվրոսկեպտիկների աջակցությունը ստանալու համար:
Նա խոստացել է բանակցություններ վարել ԵՄ-ի հետ՝ վերանայելու Բրիտանիայի հարաբերություններն այդ կառույցում, 2017-ին անդամակցության հարցով հանրաքվե անցկացնել, եթե հաղթանակ տանի առաջիկա ընտրություններում:

Դիտվել է՝ 507

Մեկնաբանություններ