Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոմանո Պրոդի. «Ռուսաստանի տնտեսության թուլացումը բոլորովին ձեռնտու չէ Իտալիային»

Ռոմանո Պրոդի. «Ռուսաստանի տնտեսության թուլացումը բոլորովին ձեռնտու չէ Իտալիային»
06.01.2015 | 13:30

Ռուսաստանի տնտեսության թուլացումը բոլորովին ձեռնտու չէ Իտալիային՝ կարծում է Եվրահանձնաժողովի նախկին նախագահ, Իտալիայի նախկին վարչապետ Ռոմանո Պրոդին՝ վերլուծելով ընթացիկ տնտեսական իրավիճակը: Տնտեսագետ Պրոդիի կարծիքով՝ համաշխարհային էներգետիկ շուկաներում գների անկումը դրական կողմեր ունի իտալացի սպառողների համար, որ քիչ են վճարում վառելիքի դիմաց, բայց դա կարճաժամկետ էֆեկտ է: Երկարաժամկետ հեռանկարում էներգակիրներ արտադրող երկրներում տնտեսական իրավիճակի վատացումը, ինչի պատճառը նավթի ու գազի ցածր գներն են, հիմնականում Ռուսաստանում, բոլորովին ձեռնտու չեն Իտալիային: «Նավթի ու գազի գնի անկումը պատժամիջոցների համադրությամբ, իբրև ուկրաինական ճգնաժամի հետևանք, կհանգեցնի Ռուսաստանի ՀՆԱ-ի կրճատմանը 5 տոկոսով տարվա ընթացքում, հետևանքը կլինի նվազագույնը կիսով չափ իտալական ապրանքների ներկրման կրճատումը: Չխորանալով պատժամիջոցների ապարդյունության կամ անհրաժեշտության հարցի մեջ, չի կարելի չտեսնել բացահայտ անհամաչափությունը՝ չնայած ռուբլու արժեզրկմանը դոլարի համեմատ համարյա կիսով չափ, ամերիկյան արտահանումը Ռուսաստան մեծանում է, մինչդեռ եվրոպականը նվազում է»,- ասել է Ռոմանո Պրոդին: Եվրոպայի ու Իտալիայի համար ռիսկերի թվում նա նշել է քաղաքական անկանխատեսելի զարգացումները Հունաստանում, գերմանական տնտեսության թուլացումը, ֆինանսական շուկաների ֆենոմենները, որոնք հնարավոր չէ կանխատեսել:

Դիտվել է՝ 926

Մեկնաբանություններ