Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ուրուգվայը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը

Ուրուգվայը կոչ է անում ճանաչել Արցախի անկախությունը
06.01.2015 | 19:03

Ուրուգվայի արտգործնախարարությունը հունվարի 4-ին Հայ Դատի Հանձնախմբի միջազգային և Ուրուգվայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կոչ է արել միջազգայնորեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը և նրա ժողովրդի ինքնորոշման իրավունքը։ Այդ մասին հաղորդում է horizonweekly.ca-ն:
Ուրուգվայի արտաքին գործերի նախարար Լուիս Ալմագրոն հանդիպում է ունեցել Հայ Դատի հանձնախմբի անդամների և ՀՅԴ Բյուրոյի անդամ Մարիո Նալբանդյանի հետ՝ քննարկելով Հարավային Կովկասի քաղաքական իրադարձությունները և Ադրբեջանի կողմից զինադադարի բազմաթիվ խախտումներից առաջացած լարվածությունը: Արտաքին գործերի նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հրադադարի խախտման միջադեպերը:
Ուրուգվայի արտգործնախարարը կարևորել է Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորումը՝ «հաշվի առնելով հայ ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը որպես անկախ պետություն՝ 1918 մայիսից 1920 դեկտեմբեր ժամանակահատվածի սահմաններով»:

Դիտվել է՝ 721

Մեկնաբանություններ