Իրանի ու վեցնակի բանակցությունների հաջորդ ռաունդը կկայանա հունվարի 18-ին, ոչ թե 15-ին: 2013-ի նոյեմբերին Ժնևում միջազգային միջնորդների վեցյակը (Ռուսաստան, ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան, Գերմանիա) և Իրանը պայմանավորվել էին նախապատրաստել համաձայնագիր, որը երաշխավորում է Թեհրանի միջուկային ծրագրի բացառապես խաղաղ բնույթը՝ պատժամիջոցների լրիվ հանման փոխարեն: Մեկ տարում համաձայնագիրը չմշակվեց: Նոյեմբերի 24-ին կար միայն գործողությունների ընթացիկ ծրագիր: Կողմերը բանակցությունները երկարացրին մինչև հունիսի վերջ: Հաջորդ փուլը ծրագրված էր հունվարի 15-ին` Ժնևում: «Հանդիպումը կկայանա հունվարի 18-ին, ոչ թե 15-ին»,-տեղեկացրել են Իրանի ներկայացուցիչները: