Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի նախագահին
08.01.2015 | 13:46

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ Փարիզում «Շառլի Էբդո» ամսագրի խմբագրության նկատմամբ ահաբեկչության կապակցությամբ։
«Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ։ Վշտի ու կորստի այս ծանր պահին Հայաստանն ու հայ ժողովուրդը Ձեզ հետ են, ֆրանսիացի բարեկամ ժողովրդի կողքին»,- ասված է նախագահի հեռագրում։
Սերժ Սարգսյանը նաև զորակցություն ու աջակցություն է հայտնում զոհվածների հարազատներին և մերձավորներին՝ մաղթելով նրանց տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ արագ ապաքինում:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ