Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

El Mundo-ում տպագրված հարցազրույցների շարքի համար Հովիկ Աբրահամյանը 30 հազար եվրո է վճարել

El Mundo-ում տպագրված հարցազրույցների շարքի համար Հովիկ Աբրահամյանը 30 հազար եվրո է վճարել
08.01.2015 | 13:56

Մի քանի օր առաջ ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը տեղեկացրեց, որ 2014 թ. դեկտեմբերի 30-ին ‪‎իսպանական ամենախոշոր պարբերականներից մեկը` «‪‎Էլ Մունդոն‬», Հայաստանին նվիրված հատուկ թողարկում է տպագրել: Համարում ներկայացվել են հարցազրույցներ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի, էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանի, Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանի, ՀՀ տարբեր հասարակական կազմակերպությունների և արդյունաբերական ոլորտի ձեռնարկությունների ներկայացուցիչների հետ:
«Առաջին լրատվական»-ի աղբյուրները փաստում են, որ կառավարության ղեկավարը հայտնի պարբերականում նշված հավելվածի համար վճարել է 30 հազար եվրո: Իսկ հարցազրույցների շարք տպագրելու միջնորդը եղել է հենց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը:

Դիտվել է՝ 743

Մեկնաբանություններ