Փարիզում Charlie Hebdo թերթի խմբագրության վրա հարձակման շարժառիթ է հանդիսացել Արևմուտքի ու «Իսլամական պետություն» խմբավորման միջև Մերձավոր Արևելքում ծավալված դիմակայությունը՝ ասել է Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Ֆիլիպ Համոնդը` ելույթ ունենալով ֆինն գործընկեր Էրկկի Տուոմիոյայի հետ համատեղ ասուլիսում: «Հանգամանքները դեռևս ճշտվում են, մենք մինչև այժմ հստակ չգիտենք` ով է կանգնած այս հարձակումների հետևում: Ահաբեկչությանը ներգրավված են մի քանի անձինք, այսինքն` առկա է կազմակերպության գործոնը: Հարկ է պարզել` արդյո՞ք նրանք հրահանգներ են ստացել որևէ այլ կազմակերպությունից: Մենք հստակ կարող ենք ասել, որ նրանց համար շարժառիթ է հանդիսացել Մերձավոր Արևելքում դիմակայությունը` ընդդեմ ԻԼԻՊ-ի»,- ասել է Համոնդը: