Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

«Իսլամական պետությունում» հավանության են արժանացրել փարիզյան ահաբեկչությունը

«Իսլամական պետությունում» հավանության են արժանացրել փարիզյան ահաբեկչությունը
09.01.2015 | 11:19

«Իսլամական պետություն» արմատական խմբավորումը հավանության է արժանացրել ահաբեկիչների գործողությունները, ովքեր հարձակում են գործել Charlie Hebdo ֆրանսիական ամսագրի խմբագրության վրա: «Իսլամի առյուծները վրեժ են լուծել մեր մարգարեի համար»,- ասել է ԻՊ-ի սիրիացի կողմնակից Աբու Մուսաբը: Նրա խոսքով` ահաբեկչությունն առաջին քայլն էր` արևմտաեվրոպացի «խաչակիրների» դեմ: Այնուամենայնիվ, «Իսլամական պետություն» խմբավորումը պատասխանատվություն չի ստանձնում ահաբեկչության համար: Որոշ տեղեկություններով` հարձակվողները կապ ունեն «Ալ-Քաիդայի» հետ:

Դիտվել է՝ 728

Մեկնաբանություններ