Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դեսպան. «Բելառուսները Հայաստան չեն գալիս, որովհետև չգիտեն Հայաստանի մասին»

Դեսպան. «Բելառուսները Հայաստան չեն գալիս, որովհետև չգիտեն Հայաստանի մասին»
09.01.2015 | 11:22

Հարկավոր է Հայաստանի պատմական ժառանգության տարածման ուղղությամբ լուրջ աշխատանք տանել՝ ասել է Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխորենկոն։ Ըստ նրա՝ զբոսաշրջային հոսքը չի համապատասխանում երկրների հարաբերություններին և անթույլատրելի ցածր մակարդակում է։ «Մենք ուսումնասիրել ենք այդ բնագավառում Հայաստանի ներուժը։ Վիճակագրություն կա, որ Հայաստանը պատմական հուշարձանների թվով Եվրոպայում առաջին տեղերից մեկն է զբաղեցնում: Հայաստանի իշխանությունները փորձում են երկիրն ավելի հասանելի դարձնել զբոսաշրջիկների համար: Այսօր զարգացած հաղորդակցության դար է, և ես չեմ կարծում, որ Բելառուսի և Հայաստանի աշխարհագրական դիրքն անհաղթահարելի խոչընդոտ է՝ ընդամենը երեք ժամվա թռիչք: Շատ բելառուսներ հանգստանում և ճանապարհորդում են Ավստրալիայում, Հարավարևելյան Ասիայում, Թաիլանդում: Հայաստանը զբոսաշրջիկին կարող է ներկայացնել հարուստ պատմություն՝ հաշվի առնելով, որ երկիրը քրիստոնեություն է ընդունել Կիևյան Ռուսիայից շատ առաջ: Իմ բախտը բերել է, ես Հայաստանում աշխատում եմ արդեն յոթերորդ տարին և շատ եմ ճանապարհորդել երկրում: Լուրջ աշխատանք է անհրաժեշտ՝ Հայաստանի պատմական ժառանգությունը տարածելու համար: Չեն գալիս ոչ թե նրա համար, որ հեռու է կամ թանկ: Պարզապես չգիտեն»,- նշել է դեսպանը: Նա հիշեցրել է, որ նախկինում Երևան-Մինսկ շաբաթական մեկ չվերթ կար: Հետո՝ երկու: Այժմ արդեն՝ երեք: «Պատրաստվում ենք չորրորդն իրականացնել: Շուտով կհասնենք Մոսկվային: Հոսքը շատ մեծ է: Բացի դրանից, Բելառուսում բավական հզոր հայկական համայնք է ապրում: Մենք կանխատեսում ենք, որ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցությունից հետո մեր երկրների միջև գործնական ակտիվությունը կաճի, հետևաբար նաև՝ մարդկանց հոսքը»,- նշել է դեսպանը:

Դիտվել է՝ 633

Մեկնաբանություններ