ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանը շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի դաշնակիցը ահաբեկչության դեմ պայքարում: Գերմանիա իր այցի ընթացքում նա ասել է. «Մենք նախկինի պես ձգտում ենք համագործակցության և ավելի կառուցողական հարաբերությունների Ռուսաստանի հետ: Մենք կարևոր ենք համարում, որ Ռուսաստանը՝ Եվրոպայում մեր ամենամեծ հարևանը, և ՆԱՏՕ-ն համատեղ աշխատեն կարևոր հարցերում այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարում»: