Ռուսաստանի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները պայմանավորվել են շարունակել ՈՒկրաինայի հարցով շփումները երկկողմանի և նորմանդական ձևաչափով: Սերգեյ Լավրովը և Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը հեռախոսով քննարկել եմ ՌԴ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ՈՒկրաինայի արտգործնախարարների հանդիպումը Բեռլինում հունվարի 5-ին: Նրանք կարևորել են ուկրաինական ճգնաժամի խաղաղ կարգավորման դրական միտումները և հրադադարի պահպանումը, գերիների փոխանակումը, սահմանադրական բարեփոխումներ սկսելը և մինսկյան պայմանավորվածությունների կատարումը: