Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ադրբեջանը երես է թեքում Արևմուտքից

Ադրբեջանը երես է թեքում Արևմուտքից
10.01.2015 | 10:45

Ադրբեջանում վերջերս տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես` «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակի փակումը, նշանակում են Կասպից ծովի անկայուն տարածաշրջանում կտրուկ փոփոխություններ՝ Ադրբեջանի կառավարության աճող թշնամանքը Վաշինգտոնի նկատմամբ, գրում է Ջոշուա Կուչերան The New York Times-ում: Նա նշում է, որ 1991-ին անկախությունից հետո Ադրբեջանը ԱՄՆ-ի ուժեղ գործընկերն է եղել, որը «կոտրում» էր Ռուսաստանի էներգետիկ մենաշնորհը տարածաշրջանում՝ աջակցելով դեպի Թուրքիա նավթի և գազի խողովակաշարերի կառուցմանը: Բաքվի ուղղությունը դեպի Արևմուտք միշտ երկու նպատակ է հետապնդել՝ պահպանել իշխանությունը և վերադարձնել Լեռնային Ղարաբաղը, գրում է հոդվածագիրը: Սակայն Եվրասիայում ռազմավարական դաշտում Ռուսաստանի նոր արտաքին քաղաքականության բերած փոփոխություններից հետո Բաքուն վերահաշվարկում է` իր կապերն Արևմուտքի հետ իսկապե՞ս նպաստում են նպատակների իրագործմանը, թե՞ ոչ:
«Ազատություն» ռադիոկայանի վրա հարձակմանը նախորդել է ամիսներ շարունակ հնչող հակաարևմտյան հռետորաբանությունը: Հիմնական քննադատությունը եղել է այն, որ Վաշինգտոնը, գործելով ՀԿ-ների և մարդու իրավունքներով զբաղվող խմբերի միջոցով, փորձում է ապակայունացնել իրավիճակը Ադրբեջանում: Վերջերս ուժեղացած հակաամերիկյան հռետորաբանությունը թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն կողմնորոշումը փոխել է դեպի Մոսկվա, գրում է հոդվածագիրը:
ԱՄՆ-ը երբեք ռազմական միջամտություն չի ունենա Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում` Ադրբեջանի կողմից, գրում է հոդվածագիրը:
Ադրբեջանի` ռուսական հռետորաբանության ընդօրինակումը և Մոսկվայի հետ մերձեցումը թաքնված սպառնալիք են Վաշինգտոնի համար. տուր մեզ, ինչ մենք ենք ուզում, թե չէ մենք ուղղությունը կփոխենք դեպի Ռուսաստան:
ԱՄՆ-ը չպետք է ենթարկվի այս շանտաժին: Երբ Վաշինգտոնն աշխատում է Ռուսաստանին տնտեսապես մեկուսացնելու ուղղությամբ, եվրոպացիների համար Ադրբեջանի բնական գազը ռուսական գազին էլ ավելի կարևոր այլընտրանք է դառնում: Բաքվի աշխարհաքաղաքական փոփոխությունը կարող է խախտել փխրուն հավասարակշռությունը, որը զսպել է Լեռնային Ղարաբաղի շուրջ լարվածությունը լայնամասշտաբ պատերազմի վերաճելուց:
Բայց Վաշինգտոնի համար անհեռատես կլինի զոհել իր սկզբունքները Ռուսաստանի դեմ իր քաղաքականության աջակցությունն ապահովելու համար: Մոսկվայի ներկայիս աշխարհաքաղաքական պահը ժամանակավոր է: Մինչ Բաքվում ռուսամետ ուժերն սկսում են գերիշխել, մյուս հզոր դաշինքներն Արևմուտքի հետ ավելի սերտ կապերի կողմնակից են, գրում է հոդվածագիրը:

Դիտվել է՝ 877

Մեկնաբանություններ