Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռոհանին դատապարտել է «հանուն իսլամի» ահաբեկչությունները

Ռոհանին դատապարտել է «հանուն իսլամի» ահաբեկչությունները
10.01.2015 | 10:55

Իրանի նախագահ Հասան Ռոհանին դատապարտել է ֆրանսիական Charlie Hebdo պարբերականի խմբագրատան վրա հարձակումը: Նա հայտարարել է, որ ահաբեկչությունները «հանուն իսլամի իսլամաֆոբիա են հրահրում և արժանի են դատապարտման»՝ հաղորդում է The Daily Star-ը: «Նրանք, ովքեր սպանում են և ծայրահեղական գործողություններ իրականացնում հանուն իսլամի, իսլամաֆոբիա են հրահրում` ցանկանան նրանք դա, թե ոչ»,- ասել է նա:
«Մեր տարածաշրջանում, Եվրոպայում կամ ԱՄՆ-ում բռնությունը և ահաբեկչությունը արժանի են դատապարտման»,- ընդգծել է Ռուհանին: Նա հավելել է, որ Իրանն աջակցում է ահաբեկչությանը դիմակայող բոլոր ժողովուրդներին:

Դիտվել է՝ 709

Մեկնաբանություններ