Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Այաթոլլա Խամենեի‏. «ԱՄՆ-ը վստահության արժանի չէ»

Այաթոլլա Խամենեի‏. «ԱՄՆ-ը վստահության արժանի չէ»
10.01.2015 | 10:56

Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին հայտարարել է, որ կասկածում է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ծավալված իրադրության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագրերին, գրում է BBC-ն: Նա ԱՄՆ-ին մեղադրել է մեծամտության մեջ և հայտարարել, որ ԱՄՆ-ին չի կարելի վստահել:
«Մենք դեմ չենք բանակցություններին… Թող նրանք ասեն, ինչ ուզում են, սակայն նրանք պետք է իրականության վրա հիմնվեն, ոչ թե մտացածին կետերի»,- հայտարարել է այաթոլլան՝ ելույթ ունենալով Թեհրանում‏:
Իրանի վերաբերյալ շարունակվող միջազգային բանակցություններին ԱՄՆ-ը և այլ միջնորդ երկրներ մտադիր են զսպել Իրանի միջուկային ամբիցիաները, որպեսզի թույլ չտան, որ այդ երկիրը միջուկային զենք ստեղծի: Բանակցությունների ընթացքում այաթոլլան աջակցել է իրանցի դիվանագետների ջանքերին, սակայն հրապարակավ իր կասկածն է հայտնել բանակցությունների հաջողության վերաբերյալ:

Դիտվել է՝ 763

Մեկնաբանություններ