Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

«System of a Down»-ի համաշխարհային շրջագայությունը

«System of a Down»-ի համաշխարհային շրջագայությունը
11.01.2015 | 11:14

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին է նվիրված «System of a Down» ռոք խմբի համաշխարհային նոր շրջագայությունը, որը մեկնարկել է 2014 թ. դեկտեմբերի 13-ին Լոս Անջելեսի The Forum համերգասրահում: Այս մասին տեղեկանում ենք panarmenian.net-ից: 2015-ի ապրիլի 10-20-ին խումբը համերգներ կունենա Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Բելգիայում, Նիդերլանդներում ու Ռուսաստանում: Իսկ ապրիլի 23-ին` Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի նախօրեին բացօթյա համերգ կտա Երևանում` Հանրապետության հրապարակում:

Wake up the Souls շրջագայության մեջ System of a Down-ը նպատակ ունի ներառել նաև Թուրքիան: Սակայն թուրքական կառավարությունից առայժմ պատասխան չեն ստացել:

Դիտվել է՝ 1095

Մեկնաբանություններ