Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ 2014 թվականին Հայաստանը կիրառել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իմիտացիայի մարտավարություն: Կառավարության հետ ընդլայնված նիստի ժամանակ նա պնդել է, որ անցած տարում Հայաստանը հակամարտության կարգավորմանն ուղղված որևէ կառուցողական քայլ չի արել:Ալիևը համարում է, որ միջազգային ասպարեզում Ադրբեջանի «դրական իմիջը փչացնելու» բոլոր փորձերը «դատապարտված են անհաջողության», ոչ ոք չի կարող Ադրբեջանի հետ ուլտիմատումների լեզվով խոսել: Իլհամ Ալիևն ընդգծել է, որ 2015 թվականին Ադրբեջանը շարունակելու է ուշադրություն դարձնել պաշտպանական միջոցառումներին: «Ադրբեջանի պաշտպանական բյուջեն 2015 թվականին կրկնակի կգերազանցի Հայաստանի ամբողջ պետբյուջեն»,-ասել է Ադրբեջանի նախագահը: