Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Միթ Ռոմնին և Ջեբ Բուշը կարող են առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թենածու

Միթ Ռոմնին և Ջեբ Բուշը կարող են առաջադրվել ԱՄՆ-ի նախագահի թենածու
11.01.2015 | 11:50

ԱՄՆ-ի անցած նախագահական ընտրություններին հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին դիտարկում է ևս մեկ անգամ առաջադրվելու հնարավորությունը: 2016-ին առաջադրվելու հնարավորության մասին նա առաջին անգամ խոսել է ուրբաթ օրը՝ Նյու Յորքում, ապագա ընտրարշավի պոտենցիալ ֆինանսավորողների հետ հանդիպման ժամանակ: Օրերս հանրապետական կուսակցության կողմից նախագահական ընտրապայքարին մասնակցելու մասին է խոսել նաև Ֆլորիդայի նախկին նահանգապետ Ջեբ Բուշը:

Դիտվել է՝ 616

Մեկնաբանություններ