Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ռուսներն արթնացան

Ռուսներն արթնացան
11.01.2015 | 11:52

ՌԴ արտգործնախարարությունում ՈՒկրաինայի վարչապետի խոսքերը ԽՍՀՄ զորքերի՝ Գերմանիա և ՈՒկրաինա ներխուժման մասին, ծայրահեղական են որակել:
«Մենք նոտա ենք հղել Գերմանիայի արտգործնախարարությանը՝ պահանջելով Բեռլինի պաշտոնական դիրքորոշումը վարչապետ Յացենյուկի՝ պատմությունը նենգափոխող ծայրահեղական հայտարարությունների առնչությամբ», - լրագրողներին հայտնել է ՌԴ արտգործնախարարի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ Բեռլինում հանդիպմանը ՈՒկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտարարել էր, թե չնայած սեպտեմբերի 5-ին հաստատված հրադադարի ռեժիմին՝ Ռուսաստանը շարունակում է զինված ուժեր ուղարկել իր երկիր ու հավելել. «Բոլորս շատ լավ հիշում ենք խորհրդային ներխուժումը ՈՒկրաինա և Գերմանիա»:

Դիտվել է՝ 588

Մեկնաբանություններ