Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ֆրանսիայում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում

Ֆրանսիայում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվում
11.01.2015 | 20:47

Ֆրանսիայի արտգործնախարարը կոչ է արել «ծայրահեղ զգոնություն» ցուցաբերել անցած օրերի ահաբեկչական հարձակումներից հետո: Բեռնարդ Կազենյովը հայտարարել է, որ իշխանությունները, բացի հազարավոր ոստիկաններից և անվտանգության ծառայությունների հատուկ ստորաբաժանումներից, հարյուրավոր զինծառայողների են ներգրավելու երկրում անվտանգությունն ապահովելու գործին, մինչ Փարիզը պատրաստվում է զանգվածային հանրահավաք-երթին, որը կոչված է հարգելու անցած օրերի ահաբեկչական հարձակումների զոհերի հիշատակը:
Միջոցառմանը կմասնակցեն եվրոպական երկրների ղեկավարներ:
Կազենյովն ասել է, որ Ֆրանսիայի ողջ տարածքում շուրջ 700 000 մարդ է մասնակցել հիշատակի երթերին, որոնց մասնակիցները իրենց հարգանքի տուրքն են մատուցել «Շառլի Էդբո» երգիծական հանդեսի վրա ահաբեկչական հարձակման և դրան հաջորդած իրադարձությունների զոհերի հիշատակին:

Դիտվել է՝ 675

Մեկնաբանություններ