Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Նեթանյահու. «Հարձակումները Փարիզում միայն սկիզբն են ահաբեկչության զանգվածային ալիքի»

Նեթանյահու. «Հարձակումները Փարիզում միայն սկիզբն են ահաբեկչության զանգվածային ալիքի»
11.01.2015 | 20:55

Հարձակումները Փարիզում միայն սկիզբն են ահաբեկչության զանգվածային ալիքի, որը ավելի է մեծանալու, եթե աշխարհը չկանգնեցնի իսլամական էքստրեմիզմը՝ նախազգուշացրել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն: Նրա կարծիքով՝ իսլամական ահաբեկչության նպատակը արևմտյան քաղաքակրթության ոչնչացումն է ընդհանրապես: Վարչապետը կարծում է, որ փարիզյան ահաբեկիչները, մերձավորարևելյան ՀԱՄԱՍ ու «Հըզբոլլահ» կազմակերպությունները կապված են միմյանց հետ, այդ պատճառով աշխարհը պետք է միավորվի նրանց դեմ պայքարում: «Ես համոզված եմ, որ եթե մենք միավորվենք, ահաբեկիչները չեն կարողանա մեզ հաղթել: Բայց եթե մենք շարունակենք անտեսել այդ պրոբլեմների իրական պատճառները, եթե գերադասենք չնկատել, որ իսլամական ահաբեկչությունը ձգտում է ոչնչացնել արևմտյան քաղաքակրթությունն ամբողջության մեջ, ներառյալ հրեաներին, եթե նահանջենք, փարիզյան իրադարձությունները մեզ միայն կոկոններ կթվան, իսկ պտուղները կհասունանան հետո: Ես չեմ վախեցնում: Դա է մեր օրերի իրականությունը, որ պարզապես պետք է ընդունել»,-ասել է Նեթանյահուն:

Դիտվել է՝ 584

Մեկնաբանություններ