Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Guardian. «Քիչ բան կարող է համեմատվել Արցախից ունեցած տպավորությունների հետ»

Guardian. «Քիչ բան կարող է համեմատվել Արցախից ունեցած տպավորությունների հետ»
12.01.2015 | 10:46

Ադրենալինի առումով զբոսաշրջային քիչ երթուղիներ կարող են համեմատվել Արցախի հետ: Աշխարհում արձակուրդի համար ամենից արկածային 10 անկյունների մասին տեսությունում գրում է բրիտանական The Guardian-ը: «Լեռնային այս անկլավը շրջապատված է Ադրբեջանով և գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո՝ չնայած 1991 թվականին հայտարարել է անկախության մասին (հիմնականում՝ չճանաչված)»,- գրում է Guardian-ը:
«Սահմանային բախումներն ու վերահսկողության համար մշտական պայքարը նշանակում են, որ այս անկյունը թույլ նյարդեր ունեցողների համար չէ, բայց ամեն դեպքում այնտեղ տեսնելու շատ բան կա. լեռնային վանքեր, հնագիտական պեղումներ, քարանձավներ և այլ գեղեցիկ վայրեր»,- նշում է պարբերականը:
Երթուղին սպասարկող բրիտանական Regent Holidays տուրօպերատորն այն սկսում և ավարտում է Երևանում: Սակայն պարբերականը զգուշացնում է, որ բրիտանական դեսպանատունը չի կարող իր քաղաքացիներին աջակցել Լեռնային Ղարաբաղում: «Այդ պատճառով միայնակ ճամփորդելուց առաջ լավ մտածեք»,- գրում է Guardian-ը:
Հետաքրքիր այլ ուղղությունների թվում պարբերականը նշում է ևս մեկ՝ լայնորեն չճանաչված միավոր. Իրաքյան Քուրդիստան, որտեղ խորհուրդ են տրվում բարձրլեռնային արշավների երթուղիները: Որպես այլ երթուղիներ նշվում են Ջիբութիի արևոտ լճերը, ջրվեժները, անապատները, Բիրմայի հնագույն թագավորական մայրաքաղաքները, ձիով արշավները Պիրենեյան լեռներում (Ֆրանսիա, Անդորրա, Իսպանիա), սերֆինգը Հնդկական օվկիանոսում՝ Մոզամբիկի ափերին, Նիկարագուայի մրգերի այգիներն ու սուրճի տնկադաշտերը, մոտոցիկլով արշավները Նամիբիայի անապատներում:

Դիտվել է՝ 740

Մեկնաբանություններ