Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դանիայի վարչապետն ընկել է Օլանդի նստավայրում

Դանիայի վարչապետն ընկել է Օլանդի նստավայրում
12.01.2015 | 10:51

Դանիայի վարչապետ Հելե Տորնինգ-Շմիդտը, որ ժամանել էր Փարիզ համերաշխության երթին մասնակցելու համար, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի նստավայրից դուրս գալիս աստիճանների վրա սայթաքել է և ծնկել սալահատակի վրա: Պաշտպանության նախարար Նիկոլայ Վամենը և արդարադատության նախարար Մետե Ֆրեդերիկսենը նրան բարձրացրել են գետնից: Վարչապետը ժպտացել է ու լրագրողներին ասել, որ առաջին դեպքը չէ, մի անգամ նույն տեղում կորցրել է կոշիկը: «Տարօրինակ է, բայց ընկնելուց հետո ես ինձ լավ եմ զգում»,-ասել է Հելե Տորնինգ-Շմիդտը:

Դիտվել է՝ 548

Մեկնաբանություններ