Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Հետխորհրդային երկիրը ցնցված է. միջազգային մամուլը սկսել է արձագանքել Գյումրու ողբերգությանը

Հետխորհրդային երկիրը ցնցված է. միջազգային մամուլը սկսել է արձագանքել Գյումրու ողբերգությանը
13.01.2015 | 11:57

Միջազգային առաջատար լրատվամիջոցներից Գյումրու ողբերգությանը արձագանքել է Washington Post-ը՝ հղում կատարելով The Associated Press-ին:
Աղբյուրը գրում է, որ Հայաստանի ոստիկանությունը հետաքննություն է անցկացնում, ամբողջ երկրով որոնվում է ռուսաստանցի զինվորը, որ կասկածվում է վեց հոգուց բաղկացած ընտանիքի գնդակահարության մեջ: Հանցագործությունից առաջ զինվորը ինքնակամ լքել է զորամասը, նրա զոհերից ողջ է մնացել միայն վեց ամսական երեխան, որը կտրող-ծակող վերքեր է ստացել: Զոհերի տանը Կալաշնիկով ավտոմատ է հայտնաբերվել: Washington Post-ը գրում է, որ հետխորհրդային երկիրը ցնցված է:

Դիտվել է՝ 677

Մեկնաբանություններ