Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Չավուշօղլուն հայտարարել է, որ գյուլենականները Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ են գործում

Չավուշօղլուն հայտարարել է, որ գյուլենականները Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի դեմ են գործում
13.01.2015 | 12:01

Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է, որ «զուգահեռ կառույցը» (գյուլենականները) արտասահմանում պայքարում է Թուրքիայի դեմ, անգամ Հայոց ցեղասպանության հարցում շարժվում է Թուրքիայի շահերի դեմ։
««Զուգահեռ կառույցը» (Թուրքական իշխանություններն այսպես են կոչում Գյուլենի շարժումը) անգամ Հայկական հարցում է աշխատում Թուրքիայի դեմ։ Հարյուրամյակի իրադարձություններ, այլ իրադարձություններ, բոլոր այս դեպքերում այն Թուրքիայի դեմ է… Նրանք փորձում են համագործակցել բոլոր այն տարրերի հետ, որոնք Թուրքիայի դեմ են գործում»,- ասել է Չավուշօղլուն։

Դիտվել է՝ 639

Մեկնաբանություններ