Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Սերգեյ Շոյգուն ցավակցում է

Սերգեյ Շոյգուն ցավակցում է
13.01.2015 | 12:03

ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ իր պաշտոնակից Սերգեյ Շոյգուի, իսկ ՀՀ ՊՆ փոխնախարար Դավիթ Տոնոյանը` ՌԴ իր պաշտոնակցի հետ: Ռուսաստանցի պաշտոնյաները ցավակցել են Գյումրիում տեղի ունեցած սպանության կապակցությամբ և դատապարտել հանցագործությունը: Նրանք խոստացել են ամեն ինչ անել հանցագործության հանգամանքների լիարժեք բացահայտման համար: Միջադեպը քննելու համար հատուկ հանձնաժողով կուղարկվի ՌԴ -ից, ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

Դիտվել է՝ 1316

Մեկնաբանություններ