ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի որոշմամբ Միջխորհրդարանական վեհաժողովի և նրա մարմինների գործունեությանն ակտիվ մասնակցության, ԱՊՀ պետությունների ժողովուրդների բարեկամության ամրապնդման գործում ավանդի համար պարգևատրվել է «Համագործակցություն» շքանշանով: ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի անունից շքանշանը Հովիկ Աբրահամյանին է հանձնել ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: