Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ընդդեմ Եվրոպայի իսլամացման ակցիա Դրեզդենում

Ընդդեմ Եվրոպայի իսլամացման ակցիա Դրեզդենում
14.01.2015 | 12:48

Չնայած Գերմանիայի իշխանությունների հորդորներին՝ ընդդեմ Եվրոպայի իսլամացման Դրեզդենում կրկին բողոքի ակցիա է անցկացվել: Փողոց են դուրս եկել հազարավոր ցուցարարներ՝ մասնակցելով «Պեգիդա» կազմակերպության նախաձեռնած հանրահավաքին։ Գերմանիայի արդարադատության նախարար Հեյկո Մաասը, մինչդեռ, կոչ էր արել չմասնակցել հանրահավաքին։

Դիտվել է՝ 531

Մեկնաբանություններ