Ֆրանսիական «Շառլի Էբդո» պարբերականը նոր համարի շապիկին տեղադրել է Մուհամեդ մարգարեի ծաղրանկարը, ով ձեռքին պահում է հետևյալ գրությունը՝ «Շառլին ես եմ»։ Այս կարգախոսով Ֆրանսիայում և այլ երկրներում բողոքի ակցիաներ են անցկացվում՝ ի նշան անցած շաբաթ զոհվածների հետ համերաշխության։ «Շառլի Էբդո» երգիծական պարբերականի նոր համարը կտպագրվի 3 միլիոն օրինակով։