Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՈՒոռլիք․ «Առաջիկա շաբաթներին հնարավոր է նախարարների հետ հանդիպում»

ՈՒոռլիք․ «Առաջիկա շաբաթներին հնարավոր է նախարարների հետ հանդիպում»
15.01.2015 | 12:20

Առաջիկա մի քանի շաբաթներին կարող է կայանալ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ՝ APA լրատվական գործակալությանն ասել է Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս ՈՒոռլիքը:
«Հուսով ենք, որ նախարարները կհանդիպեն և կկարողանան քննարկել առաջ շարժվելու ուղիները,- հայտարարել է ՈՒոռլիքը՝ շարունակելով.- Մենք հուսով ենք նաև, որ նախագահները կկատարեն 2014-ի հոկտեմբերին Փարիզում ստանձնած պարտավորությունները և կշարունակեն երկխոսությունը»:
Ամերիկացի դիվանագետը շեշտել է, որ հակամարտության կարգավորումը բանակցությունների ճանապարհով հնարավոր է միայն կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում՝ միմյանց հետ աշխատելու համար:
«Տարվա ընթացքում մեկ անգամ չէ, որ ականատեսը դարձանք՝ ցանկացած բռնություն ճակատային գծի երկայնքով ստեղծում է լարվածություն, և դա կարող է հանգեցնել կողմերի միջև լարվածության վտանգավոր աճի»,- ասել է Ջեյմս ՈՒոռլիքը: Նա ընդգծել է, որ որևէ ռազմական գործողություն կարող է ի չիք դարձնել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ջանքերը:
Նա նշել է, որ տարածաշրջան միջնորդների հերթական այցելության ժամկետները դեռ որոշված չեն:

Դիտվել է՝ 824

Մեկնաբանություններ