Ռուսաստանին և Հայաստանին կապում են առանձնահատուկ հարաբերություններ՝ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նրա խոսքով՝ Մոսկվան Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես ինքնիշխան պետություն, այլև որպես մի երկիր, որի հետ Ռուսաստանին միավորում են բազմամյա պատմական կապերը, համատեղ նախագծերը, ընտանեկան հարաբերությունները, գործարար շփումներն ու մարդկային ճակատագրերի միահյուսումը։               
 

ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ լինելը որևէ կերպ չի խոչընդոտում ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը

ՀԱՊԿ կամ ԵԱՏՄ անդամ լինելը որևէ կերպ չի խոչընդոտում ՀՀ-ՆԱՏՕ հարաբերությունների զարգացմանը
16.01.2015 | 13:24

Հարգում ենք Հայաստանի հավասարակշռված արտաքին քաղաքականությունը, և այն փաստը, որ ՀՀ-ն ՀԱՊԿ անդամ է, նաև ԵԱՏՄ անդամ, որևէ կերպով չի խոչընդոտում մեր հարաբերությունների հետագա զարգացմանը՝ ասուլիսում հայտարարել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը։
Նա ասուլիսի էր եկել ՀՀ նախագահի և բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումից հետո:
«ՆԱՏՕ-ի տեսանկյունից չկա տարաձայնություն անդամակցության հետ: Շատ նոր ծրագրեր ենք նախատեսում, բայց այդ ամենը տեղավորվում է Անհատական գործողությունների ծրագրում: Օրինակ՝ ցանկանում ենք ՀՀ ԶՈՒ-ին օգնել ավելի լավ փոխհամատեղելիության հասնել մեր ԶՈՒ-ի հետ և այս նպատակով մտադիր ենք ուժեղացնել հայ սպաների կրթության հարցում ներգրավվածությունը, մտադիր ենք նպաստել նաև թափանցիկության ապահովման հետագա բարձրացմանը ԶՈՒ կառույցներում: Ցանկանում ենք նաև աջակցություն ցուցաբերել մարդկային կապիտալի կառավարմանը և միջմշակութային հաղորդակցությանը»,- այս և մի շարք այլ անելիքներ ներկայացրեց ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը:
Հարցին, թե կրճատվե՞լ են ՆԱՏՕ-ի ծրագրերը Հայաստանում՝ հաշվի առնելով ԵԱՏՄ անդամակցությունը, Ջեյմս Ապատուրայը պատասխանեց. «Ընդհակառակը՝ դեռ ավելացրել ենք մեր համագործակցությունը, որը համապատասխանում էր մեր երկարաժամկետ ծրագրերին»:
Ջեյմս Ապատուրայը նշեց, որ հայ պաշտոնյաների հետ քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցերը: «Իհարկե, ՆԱՏՕ-ն ներգրավված չէ ԼՂ հակամարտության գործում, բայց մենք ակնկալում ենք խաղաղ ու դիվանագիտական հանգուցալուծում, որքան շուտ, այնքան լավ»,-ասաց նա՝ հավելելով, որ ՆԱՏՕ-ի անդամ բոլոր երկրները իրադարձություններին հետևում են մտահոգությամբ:
«Բռնության դեպքերն իսկապես մտահոգիչ էին, և տպավորություն կա, որ լարվածությունն ամենաուժեղն է վերջին տարիներին: Մենք ամբողջապես սատարում ենք Մինսկի խմբին և նրա ջանքերը: ՆԱՏՕ-ի բոլոր անդամները հստակ աջակցում են խաղաղ կարգավորմանը»,-ասաց նա:
ՆԱՏՕ-ի ներկայացուցիչը նշեց, որ Հայաստանը Հարավային Կովկասի առաջին երկիրն է, որ հասցրել է իրականացնել բոլոր գործընթացները Աֆղանստանում նոր գործունեությանը մասնակցելու համար ու հետևողական և վստահ ներդրում ունի միջազգային խաղաղապահ գործունեության և ՆԱՏՕ-ի հետ համագործակցության առումով: Լրագրողները հետաքրքրվեցին նաև Գյումրիում ռուս զինվորականի կատարած ոճրագործությունից, և հարցրին, թե նման միջադեպերը ՆԱՏՕ-ի շրջանակներում ինչպես են հանգուցալուծվում: «Կարծում եմ, որ խելամիտ չի լինի փորձել օրինակներ գտնել ՆԱՏՕ-ի երկրներից: Բնականաբար, սա ահավոր մարդկային ողբերգություն է, և մենք վստահ ենք, որ իշխանությունները ճիշտ լուծում կգտնեն այս բարդ իրավիճակում»,-ասաց նա:

Դիտվել է՝ 804

Մեկնաբանություններ