Գյումրու ոճրագործության առնչությամբ հայտարարություն է տարածել ՀՀ-ում ՌԴ դեսպան Իվան Վոլինկինը։ «Դիմում եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին: Այսօր Գյումրիում վերջին հրաժեշտը տվեցին Ավետիսյանների ընտանիքին: Եվս մեկ անգամ կցանկանայի ցավակցություն հայտնել նորմալ մարդու գիտակցության մեջ չտեղավորվող հանցավոր գործունեության անմեղ զոհեր հարազատներին և մտերիմներին: Նման գազանությունները չունեն արդարացում, չունեն ոչ ազգություն, ոչ պետական պատկանելություն: Դեսպանատան բոլոր աշխատակիցները Հայաստանի եղբայրական ժողովրդի հետ կիսում են այս կորստի ցավը: Համոզված եմ, որ հանցագործը կպատժվի օրենքի ողջ խստությամբ:
Հայկական և ռուսական համապատասխան մարմինները համատեղ հետաքննություն են անցկացնում: Այն կլինի օբյեկտիվ և համապարփակ: Ես դրանում չեմ կասկածում: Հայ-ռուսական բարեկամության բազմադարյան պատմության մեջ եղել են նաև դժվար էջեր, սակայն մենք միշտ համատեղ ուժերով հաղթահարել ենք ծագող դժվարությունները: Հավատում եմ, որ այսպես կլինի նաև այժմ»: