Ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ «Մադրիդի հայեր» ասոցիացիան Իսպանիայում ՀՀ դեսպանատան աջակցությամբ կազմակերպել է ցուցահանդես: Ներկայացված են 1915-1918 թվականների լուսանկարներ: «Անլռելի զանգակատուն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը կշարունակվի մինչև հունվարի 30-ը Ալկալա դե Հենարես քաղաքի «Կինտա դե Սերվանտես» սրահում: