Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Դավիթ Տոնոյանը պաշտոնական այցով Վրաստանում է

Դավիթ Տոնոյանը պաշտոնական այցով Վրաստանում է
17.01.2015 | 13:45

ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը պաշտոնական այցով Վրաստանում է, նրանց ընդունել է Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Լևան Գրիշիաշվիլին:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հայաստանի և Վրաստանի միջև պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցության ներկան և հեռանկարները, անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության խնդիրներին: Երկու պետությունների պաշտպանական գերատեսչություններում միջազգային համագործակցության համար պատասխանատու պաշտոնյաները ստորագրել են հայ-վրացական երկկողմ ռազմական համագործակցության 2015 թվականի պլանը: Այցի ընթացքում Տոնոյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի պաշտպանության նախարար Մինդիա Ջանելիձեի հետ, իսկ Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախթանգ Կապանաձեի կողմից հյուրընկալվել է պաշտոնական ճաշի:
Հայկական պատվիրակությունն այցելել է Գորիում տեղակայված Վրաստանի ազգային պաշտպանական ակադեմիա, որտեղ Դավիթ Տոնոյանը հանդես է եկել «Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը և միջազգային կազմակերպությունների դերակատարումը» զեկուցումով:

Դիտվել է՝ 634

Մեկնաբանություններ