Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները կոշտ են, բայց Թեհրանը «արդյունք ստանալու հույս ունի»՝ ասել է Իրանի փոխարտգործնախարար Աբաս Արաքչին` Ժնևում ամերիկացի գործընկերոջ հետ խորհրդակցությունների հերթական փուլի ավարտին: «Հույս ունենք բանակցությունները եզրափակիչ համաձայնագրի հանգեցնել մնացյալ ժամանակում»,- ասել է Արաքչին: Ցանկալի համաձայնության չհասնելով նոյեմբերի 24-ին` Իրանը և միջազգային միջնորդների վեցյակը (ՄԱԿ-ի ԱԽ-ի 5 մշտական անդամն ու Գերմանիան) Իրանի միջուկային ծրագրի շուրջ միջանկյալ համաձայնագրի ժամկետը երկարաձգել են մինչև 2015-ի հուլիսի մեկը: