ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ինը կժամանի Մոսկվա` մասնակցելու նացիստական Գերմանիայի նկատմամբ ԽՍՀՄ հաղթանակի 70-ամյակին նվիրված տոնակատարությանը:
The Times-ի թղթակից Բեն Մակինթայը տարօրինակ է համարում «Կիմի հետաքրքրությունը 20-րդ դարի պատմության նկատմամբ» և ենթադրում է, որ այդ այցը «անցյալի դեպքերը քաղաքական նպատակներով օգտագործելու մտահոգիչ միտում ունի»: Նա նշում է, որ Պուտինը տոնակատարությանը հրավիրել է «հակահիտլերական կոալիցիայի անդամ բոլոր երկրների ներկայացուցիչներին»: Մինչդեռ Կորեան մինչև պատերազմն ու պատերազմի ընթացքում եղել է Ճապոնիայի ենթակայության տակ: Սրտաբաց ընդունելով իրավազուրկ պետությանը` Պուտինը գործնականում երաշխավորել է, որ մյուս երկրները, այդ թվում` ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան, մայիսի 9-ին չեն մասնակցի Ռուսաստանում Հաղթանակի օրվա միջոցառումներին՝ եզրակացնում է Բեն Մակինթայը: