Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

ՀՀ նախագահին ուղղված թուրք նախագահի հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքին

ՀՀ նախագահին ուղղված թուրք նախագահի հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքին
17.01.2015 | 22:20

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ուղղված ապրիլքսանչորսյան հրավերը զայրացրել է Թուրքիայի հայ համայնքի ներկայացուցիչներին:
«Ակօս»-ը ներկայացրել է հայ համայնքի մի քանի ներկայացուցիչների կարծիքները:
Սիլվա Օզյերլի. Էրդողանը կարծես ծաղրում է
Էրդողանի հրավերը խայթող է: Ես դա որպես ծաղր եմ ընդունում: Ինչ-որ մեկի մահվան, գոյություն չունենալու վրա կառուցված հաղթանակից են խոսում: 1915-ին Գալիպոլիում (Չանաքքալե) տարբեր ազգերի զոհվելու մասին մինչ այժմ ինչո՞ւ չէր խոսվում: Մեկ տարի առաջ ընդհանուր ցավի մասին խոսող Էրդողանն այժմ կարծես ծաղրելով այդ կարևոր օրը Սերժ Սարգսյանին է հրավիրում:
Միսաք Հերգել. Էրդողանը պետք է Հայաստան գնա
Առաջին բանը, որ գալիս է միտս, այն է, որ Սերժ Սարգսյանն այս հրավերին պետք է այսպես պատասխանի. «Մենք ձեզ կսպասենք: Նախ դուք եկեք, հետո՝ կտեսնենք ինչ կլինի»: Նախագահ Էրդողանը տարբերվող գործիչ է: Չգիտեմ, գուցե այդ տարբերությունը ստեղծողները նրա խորհրդականներն են: Անցյալ տարի իր ցավակցական ուղերձով զարմացրել ու կռիվ էր գցել հայերի միջև: Այժմ էլ այս հրավերով է ցանկանում նույնն անել:
Գայուշ Չալըքման Գավրիլոֆ. Անամոթ քայլ էր
Մտածում էի՝ Թուրքիան 2015-ը հնարավորինս լուռ, հանդարտ կանցկացնի, սակայն պետությունը չափազանց անամոթ, երեսպաշտ կեցվածք դրսևորեց: Կառավարությունը սրանից առաջ էլ հայերի համար կարևոր ամսաթվերին այլ օրակարգ ստեղծելով՝ փորձել է ուշադրություն շեղել:
Կարո Պայլան. Աղետը չպետք է անտեսվի
1915-ի ապրիլի 24-ին 200 հազար հայեր ձերբակալվեցին, և դա ցեղասպանության սկիզբը դարձավ: Մի ժամանակ երկրի 20 տոկոսը կազմող հայերի գլխին եկած աղետն անտեսող նախագահի ասածների անկեղծությունը կասկածի տակ է:

Դիտվել է՝ 884

Մեկնաբանություններ