Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Բանակցություններ Ժնևում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ

Բանակցություններ Ժնևում՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ
18.01.2015 | 14:29

Իրանի արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆն ասել է, որ քաղաքական կամք է անհրաժեշտ իր երկրի միջուկային ծրագրի խնդիրը կարգավորելու համար։
Զարիֆը Ժնև է մեկնել Փարիզից, որտեղ բանակցել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսի և ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերիի, ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի հետ, Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ֆիլիպ Համոնդի հետ։ Միջուկային հարցերի շուրջ Իրանի և վեց գերտերությունների բանակցությունները (ԱՄՆ, Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Չինաստան և Գերմանիա) շարունակվում են։

Դիտվել է՝ 556

Մեկնաբանություններ