Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանի բարձր մակարդակի շաբաթվան մասնակցելուց հետո կայացած մամուլի ասուլիսում։ «Եվրոպան է, որ պատրաստվում է մեզ հետ պատերազմի։ Նրանք ամեն օր հաստատում են, որ ամենաուշը մինչև 2030 թվականը եվրոպացիները պետք է պատրաստ լինեն պատերազմի»,- ասել է նա։               
 

ՀՀ ոստիկանությունը հերքում է Գյումրիում ռուսաստանցի 2 զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասին լուրը

ՀՀ ոստիկանությունը հերքում է Գյումրիում ռուսաստանցի 2 զինծառայողի մասնակցությամբ միջադեպի մասին լուրը
18.01.2015 | 14:34

ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը հերքել է լրատվամիջոցների տեղեկատվությունը, թե Գյումրիում՝ Ռիժկովի ճեմափողոցում, ռուսաստանցի 2 զինծառայողների մասնակցությամբ տեղի է ունեցել միջադեպ, որից հետո քաղաքացիներ են բերման ենթարկվել ՀՀ ոստիկանության «Կումայրի» բաժին:

Դիտվել է՝ 2050

Մեկնաբանություններ