Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Էրդողանն արգելել է պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրումը

Էրդողանն արգելել է պաշտոնյաների ունեցվածքի հայտարարագրումը
18.01.2015 | 14:36

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն արգելել է կյանքի կոչել երկրի վարչապետ Ահմեդ Դավութօղլուի ներկայացրած «Թափանցիկության փաթեթը», որով բոլոր թուրք պաշտոնյաներից պահանջվում է հայտարարագրել սեփական ունեցվածքը: Նա կարծում է, որ «դրա ժամանակը չէ, խորհրդարանական ընտրությունների շեմին այն կարող է բացասաբար ազդել տնտեսության վրա, քանի որ երկրում հնարավոր չէ գտնել թափանցիկ գործող որևէ պաշտոնյայի»:
«Խիստ որոշումներ եք ընդունում: Դա կարող է վնասել տնտեսությանը: Այդպես գնա` էլ չեք կարող գտնել նահանգի և քաղաքի ղեկավար»,- ասել է նա: Էրդողանի քայլը միանշանակ չի ընդունվել, որոշ վերլուծաբաններ անվանել են կոռուպցիայի հովանավորչություն: Նման եզրակացության համար թուրք վերլուծաբանները նկատի են ունեցել 2013-ի դեկտեմբերի կեսերին երկիրը ցնցած կոռուպցիոն սկանդալը, որով բացահայտվել են թուրքական կառավարության անդամների, այդ թվում` Ռեջեփ Թայիբ Էրդողանի որդու, փեսայի և դստեր խոշոր կոռուպցիոն գործարքները:

Դիտվել է՝ 657

Մեկնաբանություններ