Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ եվրոպական երկրները չեն կարողանում հաղթահարել միգրանտների ինտեգրումը ժամանածների մեծ թվի և պետությունների՝ նրանց ձուլումն ապահովելու անկարողության պատճառով։ Նա նաև նշել է, որ եվրոպական պետությունները պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնեն միգրանտների կրթությանը, նրանց կողմից լեզվի ուսումնասիրմանը և տեղական ավանդույթների ու սովորույթների յուրացմանը։               
 

Ստեփան Գրիգորյան. «Այդ սպանդը մարտահրավեր է պետության ու ժողովրդի համար»

Ստեփան Գրիգորյան. «Այդ սպանդը մարտահրավեր է պետության ու ժողովրդի համար»
18.01.2015 | 14:39

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի խորհրդի նախագահ Ստեփան Գրիգորյանը վստահ է, որ Գյումրու սպանդը ու պետական ինստիտուտների հետագա պահվածքը վտանգում են երկրի անվտանգությանը: «Այդ սպանդը մարտահրավեր է պետության ու ժողովրդի համար: Ի՞նչ է նշանակում, որ մի մարդ կարող է դուրս գալ ռազմաբազայից, գնալ, ոչնչացնել մի ամբողջ ընտանիք ու էլի թաքնվել բազայում»,- ասուլիսի ժամանակ ասել է Ստեփան Գրիգորյանը: Նրա խոսքով՝ ռազմաբազայի ղեկավարությունն իրեն սխալ է պահում, չպիտի թույլ տա, որ սպանդի հեղինակ, ռուս զինծառայող Վալերի Պերմյակովը գտնվի ռազմաբազայում նախաքննության ընթացքում:
Քաղաքագետը չի բացառում, որ այս քայլը ահաբեկչություն է և նպատակ ունի ապակայունացնելու Հայաստանը: «Մեր պատկան մարմինները պետք է ուսումնասիրեն Գյումրու դեպքը ահաբեկչական ակտի տեսանկյունից: Այստեղ քրեական հիմք չկա, ահաբեկչության համար շատ բնորոշ է դաժանությունը, նույնիսկ երեխա սպանելը»:
Ըստ Գրիգորյանի՝ այս ապակայունացումն ուղղակիորեն կապ ունի ղարաբաղյան հարցի հետ: «Հիմա վրա տալը սահմանում ավելի հեշտ է: Ինչո՞ւ են սա կապում հայ-ռուսական հարաբերությունների հետ, ի վերջո նորմալ հարաբերություններ են, ինչո՞ւ ենք փչացնում, ո՞վ է ասում, որ բազան մեզ պետք չէ»:

Դիտվել է՝ 560

Մեկնաբանություններ